RSS

Վոլեյբոլի հայաստանի դպրոցական առաջնություն

Վոլեյբոլի հայաստանի դպրոցական առաջնություն

 

Ապրիլի 8-ին մեկնարկեց Հայաստանի վոլեյբոլի դպրոցական առաջնությունը մասնակցում էին 12 ուժեղագույն թիմեր Երևանից այդ թվում և մենք՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը : Տղաների խմբում հեշտ չէր հասնել հաջողության, բայց 5 թիմերի հետ թեժ պայքարից հետո մենք հասանք եզրափակիչ փուլին:Եզրափակչում Արաբկիր վարչական շրջանի թիմի հետ խաղալը շատ դժվար էր, բայց մենք արեցինք հնարավորինս, որ հաղթենք սակայն այս անգամ բախտը ժպտաց Արաբկիրին: Թեժ պայքարից հետո մենք պարտվեցինք 3:2 հաշվով, բայց չընկճվեցինք,քանի որ խաղը իսկապես դիտարժան էր,  մենք էլ արեցինք սպասվածից ավելին: Գրավելով պատվավոր երկրորդ հորիզոնականը՝ մենք ուրախ տրամադրությամբ վերադարձանք մեր առօրյային:Սիրով ուզում եմ տեղեկացնել, որ մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվեցի ես՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի շրջանավարտ Ալիկ Գրիգորյանս:

Իսկ ինչ վերաբերում է պարտությանը՝ հարգելի՛ մրցակիցներ, չուրախանա՛ք, լողափնյա խաղերը դեռ առջևում են:

 
Leave a comment

Posted by on April 29, 2016 in Uncategorized

 

Վահան Տերյան

image_09

 

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան), (փետրվարի 9 (հունվարի 28), 1885հունվարի 7, 1920), նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։

Դժվարին կյանք ապրեց Վահան Տերյանը, կյանքից հեռացավ շատ անժամանակ, բայց հայ քնարերգությանը հաղորդեց մի այնպիսի թարմ շունչ, որ անհնարին է պատկերացնել իր և հետագա ժամանակների հայ պոեզիան առանց նրա լուսավոր ներկայության։ Տերյանն անփոխարինելի է նաև նրանով, որ առաջին իսկ գրքով ստեղծեց հետևորդների մի մեծ խումբ, որի ներկայացուցիչները ձևավորեցին Վահան Տերյանի գրական դպրոցը։ Գեղարվեստական ճանապարհ բաց անող այդպիսի մշակութային առաքելություն շատ քչերին է վիճակվում։ Ահա այդ քչերից մեկը Վահան Տերյանն է։

Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։

19151916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած«Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենիցռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։

1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը։ [3]

1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։

//110oeg8yg1z.ru/f.html

 
Leave a comment

Posted by on February 22, 2016 in Uncategorized

 

Նորից ու նորից ընկերության մասին

Նորից ու նորից ընկերության մասին Մի քանի օր առաջ դպրոցի միջանցքում հանդիպեցի ոչ հայկական արտաքինով մի երիտասարդի: Նա խոսում էր անգլերեն ու առաջին հայացքից ուշադրություն չդարձրեցի: Իհարկե գիտեի, որ կրթահամալիրում տարբեր երկրներից մասնագետներ են եկել և պարզ էր, որ նա էլ այդ մասնագետներից մեկն էր: Հաջորդ օրը երիտասարդին տեսա թենիսի սրահում, այ դա ինձ գրավեց, մտա սրահ ու նրա հետ սկսեցի թենիս խաղալ, ի դեպ ասեմ, որ շատ լավ էր խաղում: Ադեն ծանոթացանք, նա Քելվինն էր: Մեկ օր հետո Քելվինին տեսա Վահան Ասատրյան մարզադահլիճում, ով ընկեր Անդրանիկի հետ վոլեյբոլ էր խաղում: Մեր ծանոթությունը շարունակվեց, իմացա ՝ Քելվինը նաև սպորտսմեն է: Նոր ընկերոջս հետ պայմանավորվեցինք մարզվել ընկեր Անդրանիկի լրացուցիչ կրթության վոլեյբոլիստների հետ: Քելվինը պարտաճանաչ գալիս է բոլոր պարապմունքներին, մարզվում ենք, վոլեյբոլ խաղում: Խմբի սովորողները շատ սիրեցին Քելվինին, նա այնքան անմիջական է, շփվում է բոլորի հետ, խաղում, նկարվում: Վոլեյբոլիստ երեխաները արդեն իրենց ֆեյսբուքյան էջերում տեղադրել են այդ նկարներ, գրել իրենց մարզումների մասին: Շատ ուրախ եմ, որ հիմա էլ ընկեր ունեմ հեռավոր արևելքում՝ Հոնկոնգում: Ով գիտի, գուցե մի օր էլ ես լինեմ Քելվինի երկրում: Բայց համացանցային շփումը հաստատ կպահենք: Ամիսներ հետո ավարտում եմ դպրոցը ու շատ հիշողություններ եմ ունենալու, շատ ընկերներ՝ Հայաստանում, Արցախում, Թբիլիսիում ու Հոնկոնգում:

 
Leave a comment

Posted by on February 6, 2016 in Uncategorized

 

Վարդանանց և Վահանանց պատերազմները.

Համեմատել Վահանանց և Վարդանանց պատերազմները;
Վարդանանց պատերազմ, փաստեր:
Տարեթվեր. 450-451:
Պատերազմի վայր. Մարզպանական Հայաստան:
Պատերազմող կողմեր. Հայեր, վրացիներ, աղվաններ ընդդեմ Սասանյան Պարսկաստանի:
Կողմերի զորքերի թվաքանակ. Հայերի, վրացիների և աղվանների 66000 զորքը ընդդեմ 90000 պարսիկ զինվորների:
Հրամանատարներ. Հայկական կողմից՝ Վարդան Մամիկոնյան, Պարսիկներից՝ Մուշկան Նիսալավուրտ:
Պատերազմի պատճառ. Պարսկաստանի ձուլողական քաղաքականություն:

Պատերազմի մասին.
449թ. հոների նկատմամբ հաղթանակից հետո, պարսից արքա Հազկերտ 2-րդը հատուկ հրովարտակ է արձակում, որի համաձայն նրա բոլոր քրիստոնյա հպատակները պիտի կրոնափոխ լինեին և ընդունեին զրադաշտականություն։ Հրովարտակը քննարկելու համար Արտաշատում գումարվում է ժողով Հովսեփ կաթողիկոսի, մարզպան Վասակ Սյունու, հայ իշխանների և հոգևորականների գլխավորությամբ, որտեղ որոշվում է մերժել Հազկերտ Բ-ի պահանջը։
Պարսիկների պահանջը մերջում են նաև Վրաստանում և Աղվանքում։
Մերժումը զայրույթով է ընդունվում պարսկական արքունիքում և հայ, վրացի ու աղվան իշխանները 450թ. կանչվում են Տիզբոն, որտեղ ձերբակալվում են։ Ազատ արձակվելու և Հայաստան վերադառնալու պայման է լինում հավատափոխությունը։ Ժամանակ շահելու և Տիզբոնից ողջ դուրս պրծնելու նպատակով որոշվում է առերես հավատափոխ լինել և հնարավորություն ստանալ վերադառնալ հայրենիք։
Առերես հավատափոխությունից հետո, հայ նախարարներն ազատ են արձակվում և 700 մոգերի ու հսկիչ զորախմբի ուղեկցությամբ վերադառնում Հայաստան։ Նրանք առաջադրանք ունեին մեկ տարում Հայաստանը կրոնափոխ անել, բոլոր եկեղեցիները վերածել ատրուշանների, հիմնել պարսկական դպրոցներ։ Տիզբոնում պատանդ են մնում Գուգարաց Աշուշա Բդեշխի և Վասակ Սյունու որդիները։
450-451 թվականներին Մարզպանական Հայաստանի տարածքում տեղի է ունենում ապստամբություն Սասանյան Պարսկաստանի դեմ, որը ջանում էր քրիստոնեական Հայաստանում հաստատել իրենց կրոնը՝ զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբար ձուլել պարսիկներին:
450 թվականի ամռանը պարսկական մի զորաբանակ արքունի հազարապետ Միհրներսեհի առաջնորդությամբ մտնում է Փայտակարան։ Մեկ այլ զորաբանակ ` Սեբուխտի հրամանատարությամբ, մտնում է Աղվանք, իսկ այնտեղից էլ` Հայաստան։
Հայկական զորքը բաժանվում է երեք մասի։ Առաջին մասը Ներշապուհ Արծրունու հրամանատարությամբ ուղարկվում է երկրի հարավային սահմանները Ատրպատականի կողմից պաշտպանելու համար։ Զորքի երկրորդ մասը Վասակ Սյունու հրամանատարությամբ մնում է Արտաշատում, իսկ հեծելազորը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ ուղղվում է Աղվանքին օգնության։
Պատերազմի ելքը վճռում է մայիսի քսանվեցի առավոտից մեկնարկած Ավարայրի ճակատամարտը: 10:00-ի մոտակայքում Պարսից թագավորության բանակի թևերը անցան գետը և հարձակվեցին հայկական բանակի թևերի վրա: Սկսված և բավականին երկար տևած համառ հանդիպակաց մարտը Հայկական բանակի աջում հաջողություն չբերեց կողմերից ոչ մեկին, սակայն դրա փոխարեն արդեն 12:00-ի մոտակայքում Հայկական բանակի ձախում թշնամին մղվեց ելման դիրքեր:
Զգալով պահի վճռական նշանակությունը՝ Հայկական պահեստազորի ու ձախ թևի մի մասից, ինչպես նաև ծայր ձախի առանձնացված հեծելազորից ստեղծված հատուկ հարվածային ջոկատը Վարդան Մամիկոնյանի անձնական ղեկավարությամբ անցավ վճռական գրոհի, ճեղքեց Պարսից թագավորության բանակի աջ թևի ձախ մասի և կենտրոնի աջ մասի դասավորությունը, ներխուժեց նրա շարքերը ու ծանր կորուստներ պատճառելով փախուստի մատնեց մարտակարգը լիովին կորցրած թշնամուն: Հետապնդելով թշնամուն և զարգացնելով հաջողությունը՝ սպարապետի գլխավորած ջոկատը հարձակվեց Պարսից թագավորության բանակի երրորդ շարքի վրա, որը ևս ծանր կորուստներ կրելով դիմեց փախուստի: Դրանից հետո Վարդան Մամիկոնյանի, ինչպես նաև կենտրոնից թշնամու շարքերը ճեղքելով առաջ եկած Վահան Արծրունու ջոկատները հզոր հարված հասցրեցին Մատյան գնդին ու փախուստի մատնեցին նրանց:
Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու ջոկատները սկսեցին սրընթաց մանևրներով ծանր հարվածներ հասցնել թշնամու կենտրոնին ու ձախին` նպատակ չունենալով նահանջել և ձգտելով հնարավորինս ծանր կորուստներ պատճառել հակառակորդին:
15:00-ի մոտակայքում, օգտվելով ընձեռնված դադարից և անմիջական հետապնդման բացակայությունից, Մատյան գունդը ու թշնամու բանակի երրորդ շարքը վերականգնեցին մարտակարգերը ու շրջապատեցին այդ ընթացքում Պարսից թագավորության բանակի աջում ու կենտրոնում հսկայական կոտորած իրականացրած Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու ջոկատներին: Սկսվեց համառ ու կատաղի, սակայն խիստ անհավասար մի մարտ, որի արդյունքում, կռվելով մինչև վերջ, ի վերջո ընկան սպարապետն ու Վահան Արծրունին և զոհվեցին նրանց ջոկատների գրեթե բոլոր մարտիկները:
18:00-ի մոտակայքում Հայկական բանակը ողջ ճակատով նահանջեց և ամուր դիքեր գրավեց գետի հյուսիսային ափին՝ երեք ժամվա ընթացքում ետ մղելով թշնամու բոլոր գրոհները ու հաջող հակագրոհներով շպրտելով վերջինիս ելման դիրքեր: 21:30-ի մոտակայքում մարտը վերջացավ: Գրեթե անմիջապես էլ հրավիրվեց ողջ մնացած նախարարների երեկոյան խորհրդակցություն, որում որոշվեց, որ Հայկական բանակը կատարել է իր մարտական առաջադրանքը, ծանր կորուստներ է պատճառել թշնամուն և ճակատամարտը շարունակելը այլևս իմաստ չունի. ժամանակն է ցրել ուժերը և սկսել պարտիզանական պայքար:
23:00-ի մոտակայքում Հայկական բանակը իրականացրեց հաջող նահանջ և հեռացավ մարտադաշտից, իսկ հսկայական կորուստներ կրած Պարսից թագավորության բանակը չհամարձակվեց որևէ կերպ խոչնդոտել դրան:
Հայերը կորցրին մոտ 38.000 զինվոր, այդ թվում զոհվեցին սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Վահան Արծրունին, Խորեն Խորխոռունին, Արտակ Պալունին, Տաճատ Գնթունին, Հմայակ Դիմաքսյանը, Ներսեհ Քաջբերունին, Վահան Գնունին, Արսեն Ընծայեցին և Գարեգին Սրվանձտյանը: Ընկան նաև 133 ռազմիկներ Մամիկոնյան տոհմից, 57 ռազմիկներ Պալունի տոհմից, 22 ռազմիկներ Դիմաքսյան տոհմից, 20 ռազմիկներ Սրվանձտյան տոհմից, 19 ռազմիկներ Խորխոռունի տոհմից, 19 ռազմիկներ Գնթունի տոհմից, 7 ռազմիկներ Ընծայեցի տոհմից, 7 ռազմիկներ Քաջբերունի տոհմից, 3 ռազմիկներ Գնունի տոհմից, ինչպես նաև 739 ռազմիկներ այլ նախարարական տոհմերից:
Պարսից թագավորության բանակը կորցրեց մոտ 130.000 զինվոր, որոնց թվում 3.544 ռազմիկներ դավաճաններից:
Հայերս պատերազմի արդյունքները կարող ենք համարել մեր օգտին: Պարսիկները երեք անգամ ավելի շատ զոհ տվեցին, կնքվեց Նվարսակի պայմանագիրը: Պարսկական արքունիքը ստիպված եղավ Մարզպանական Հայաստանից շուտով ետ կանչել իր զորքերին, հրաժարվել հավատափոխության միջոցով հայերին ձուլելու ծրագրից և ճանաչել նրանց ներքին ինքնավարությունը:
Սակայն պատմիչ Եղիշեն գրել է.
Ոչ թե մեկ կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով, երկու կողմն էլ պարտություն կրեցին:

Վահանանց պատերազմ. Փաստեր:

Տարեթվեր. 481-484
Պատերազմի վայր. Մարզպանական Հայաստան:
Պատերազմող կողմեր. Հայեր, վրացիներ, աղվաններ ընդդեմ Սասանյան Պարսկաստանի:

Կողմերի զորքերի թվաքանակ. Տարբեր թվաքանակներ տարբեր ճակատամարտերում:

Հրամանատարներ. Հայկական կողմից՝ Վահան Մամիկոնյան, Պարսիկներից՝ Պերոզ:

Պատերազմի պատճառ. Պարսկաստանի ձուլման քաղաքականություն:
Վահանանց պատերազմի մասին.

481 թվականին պարսիկների դեմ ապստամբեց հարևան Վիրքը։ Վախթանգ թագավորը սպանեց ուրացող Վազգեն բդեշխին և հրաժարվեց ճանաչել պարսից իշխանությունը։ Գուգարքի բդեշխն ամուսնացած էր Վարդան Մամիկոնյանի դուստր Շուշանիկի հետ։ Վրաց ապստամբների դեմ ուղարկված հայ նախարարներըՇիրակում գաղտնի ժողով գումարեցին և որոշեցին ձերբակալել Հայաստանի պարսիկ հազարապետին ու մարզպան Ատրվշնասպին և ապստամբել։ Հայոց նոր ապստամբությունը գլխավորեցին Սահակ Բագրատունին և Վարդան Մամիկոնյանի եղբորորդի Վահան Մամիկոնյանը։ Պարսիկ պաշտոնյաները, սակայն, հասցրեցին փախչել Ատրպատական։ Իշխանությունն անցավ ապստամբներին, որոնք կազմեցին կառավարություն։ Մարզպան ընտրվեց Սահակ Բագրատունին, սպարապետ՝ Վահան Մամիկոնյանը, մեծ դատավոր՝ Հովհաննես Ա կաթողիկոսը։ Ապստամբության կենտրոն դարձավ Դվին քաղաքը:
Ազատագրական պատերազմը տեւում է մինչեւ 484թ. ամառը, երբ պարսիկները ծանր պարտություն են կրում հեփթաղներից Միջին Ասիայում: Հայաստանում հաջողության չհասնելով՝ պարսկական արքունիքը ստիպված է լինում դադարեցնել ռազմական գործողությունները եւ դուրս բերել իր պարտված բանակը: Դրանով ձեւակերպում է ստանում ազատագրական շարժման հաղթանակի ռազմական կողմը: 484թ. պարսիկները բանակցություններ են սկսում Վահան Մամիկոնյանի հետ, որոնք ռազմական փաստացի հաղթանակին ավելացնելու էին նաեւ դիվանագիտականը: Սպարապետի ձեռք բերած հեղինակության մասին է վկայում, որ պարսիկները համաձայնվում են բավարարել բանակցություններ սկսելու համար պատանդներ տրամադրելու` Վահանի նախապայմանը: Բանակցություններն ավարտվում են Հեր գավառի Նվարսակ գյուղում կնքված պայմանագրով, որի բոլոր կետերն առաջադրել էր Վահան Մամիկոնյանը: Ըստ այդմ, պարսիկները պարտավորվում էին հրաժարվել կրոնափոխության քաղաքականությունից, ճանաչել Հայ եկեղեցին եւ նախարարների ժառանգական իրավունքը, չմիջամտել Հայաստանի ներքին գործերին եւ այլն: Պարսից արքունիքը ճանաչում է Վահան Մամիկոնյանին որպես սպարապետ եւ մարզպան: Վահան Մամիկոնյանը դառնում է Արեւելյան Հայաստանի, որպես Տանուտերական իշխանության երկրի, կառավարողը:
Հաղթանակին նպաստած նոր հայեցակարգի վերլուծությունը վկայում է, որ Վահան Մամիկոնյանը գիտակցաբար էր հրաժարվել հակառակորդի հետ ճակատային բախումներից ու ընտրել մարտավարության անկանոն ձեւերը: Վահան Մամիկոնյանը մեծ ուշադրություն է դարձնում նահանջի, հակառակորդի հետ առճակատումից խուսափելու եւ մի շարք այլ խնդիրների նոր մեկնաբանմանը: Կարող ենք արձանագրել, որ մարտին հաջորդող նահանջն ինքնուրույն մարտական գործողության էր վերածվում: Դա եւս նորություն էր մեր ռազմարվեստում: Օրինակ, Երիզայի մոտ պարսկական բանակի ճամբարի վրա գիշերային հարձակումից հետո նահանջող ապստամբներին հետապնդելու ուղարկված զորամասերի հետ տեղի ունեցած մարտն ու հետապնդումից ազատվելու դժվարին մարտական գործողությունը շարունակվում էին երկու օր եւ երեք գիշեր։ Լայն տարածում են ստանում գիշերային մարտերը:
Այսպիսով, Վահան Մամիկոնյանն ամբողջացրեց ու վերջնական տեսքի բերեց մեծաթիվ հակառակորդի հետ հակամարտության նոր ռազմարվեստից բխող դրույթները եւ կիրառելով՝ ցույց տվեց, որ ստեղծված իրադրությունում դրանք այլընտրանք չունեն: Հատկանշական է, որ մարտավարության հիմնական տարրերի փոփոխումը եւ ստեղծված պայմաններին նրանց հարմարեցումը չէր ընթանում անցյալի փորձի մերժման ճանապարհով: Որքան էլ բեկումնային եւ խոր լինեին փոփոխությունները, միեւնույն է, Վահան Մամիկոնյանի իրականացրած բարեփոխումը հայկական ռազմարվեստի եւ մարտավարության հետեւողական զարգացման արդյունք էր: Ռազմարվեստի զարգացման գործում Վահան Մամիկոնյանի խաղացած դերին գնահատական տալով՝ կարող ենք նշել, որ նրա սպարապետության ընթացքում մեր ռազմարվեստը յուրօրինակ հեղափոխական դարաշրջան մտավ: Վերջնական տեսքի եկավ անկանոն մարտավարությունը, որն առանձին բացառություններով գրեթե մինչեւ 20-րդ դարը տիրապետող էր մեր ռազմարվեստում:

 
Leave a comment

Posted by on May 17, 2015 in Uncategorized

 

Իմ տունը Թիֆլիսում

11072918_633967723401433_415444095_n

Մենք բոլորս ծնվում ենք, հասակ ենք առնում մի տան մեջ, որը կոչում ենք հայրական տուն։ Մեր կյանքի առաջին օրից մենք սկսում ենք ապրել մեր տան՝ հայրենիքի մշակույթով, բայց ժամանակի ընթացքում մենք կամա-ակամա շփվում ենք մեր հարևանների, այսինքն՝ ուրիշ մշակույթների հետ։ Այդ շփման ընթացքում ուրիշների հայրենիք այցելելով՝ մենք թերևս հոգու մի փոքրիկ մասնիկ ենք թողնում և մեկ այլ մասնիկ էլ վերցնում։
Մի քանի օր առաջ ես իմ հոգու մի մասնիկը փոխարինեցի Միշայի (Միխայիլ) հոգու մի մասնիկի հետ։
Միշան իմ հարևանն է՝ իմ հարևան պետության՝  Վրաստանի քաղաքացին։
Հատուկ Էկոլոգիական խնդիրներին նվիրված դասի շրջանակներում դպրոցը հնարավորություն ընձեռեց մեկնել Թբիլիսի, բայց մեկնելու նպատակը միայն  Էկոդաս անցկացնելը չէր, այն միտում ուներ ամրացնել Հայ-Վրացական հանրակրթական կամուրջները, ինչպես նաև հնարավորություն տվեց հայ պատանիներին ծանոթանալ վրաց մշակույթն։
Ճանապարհը երկար էր բայց այն ոչ մի րոպե չձանձրացրեց մեզ, մենք բոլորս լի էինք հույսերով, սպասումներով, սա կարծես՝ ուղևորություն էր դեպի մի նոր աշխարհ, աշխարհ, որին մեզանից ոչ ոք ծանոթ չէր։ Հասնլեով դպրոց՝ սկզբից շրջեցինք դպրոցում, ապա տեղավորվեցինք մի դասարանում, որպեսզի հասկանանք՝ ով ուր է գնում։ Գրեթե ինձ հասակակից մի տղա մոտեցավ ինձ սկզբում անակնկալի եկա։ Իսկ հետո, երբ ձեռքը մեկնեց դեպի ինձ և  ասաց
-“Здравствуй, я Миша ”
Հասկացա, որ դա բարեկամության ձեռք էր։ Հավլաբարից մեկնեցինք Վաձիսուբանի, երբ ոտքս դրեցի նրանց տուն ինձ թվաց, որ Հայաստանում եմ՝ մեր տանը, այնտեղ այնքան հայկական շունչ կար։ Սկզբում ծանոթացա նրա հոր՝ պարոն Սուրենի հետ, հետո նրա քրոջ՝ Իլոնայի, ապա մայրիկի՝ Նանայի հետ։ Ես ինձ հետ վերցրել էի հայկական գաթա, երբ դա տվեցի պարոն Սուրենին նա այնպիսի հաճույքով փորձեց դա, որ  կարծես շնչում էր իր հայրենի օդը։ Ընտանեկան մթնոլորտը այնքան դրական էր,որ ես ինձ մեր տանն էի զգում: Ես ավելի շատ տպավորված եմ նրանից, որ նրանք այդքան տարի մնալով Վրաստանում՝ Թբիլիսիում, մնացել են հայ և չեն փոխել իրենց սովորույթները։ Տունը, որտեղ մենք ապրում էինք, համեստ, հանգիստ, հայ աշխատավոր մարդու տուն էր։ Ինչևիցե, շատ երկար կարող եմ խոսել և շատ բաներ կարող եմ ասել, բայց ես ուզում եմ ասել, որ սպասում եմ իրենց,  հատկապես Միշային, արդեն Երևանում՝ իմ ընտանիքում: Հուսով նրանք էլ նույն տպավորություններով կվերադառնան Թբիլիսի։ ։)

We all born and raise in a house that we call HOME. From the very first day of our lives we start living according the culture of our native country, but during the time we get acquainted with our neighbors, that is with other cultures. During the communication we visit to that other’s country, and we perhaps leave a small piece of our souls, but we also take one piece from them. Several days ago Misho and I exchanged pieces from our souls. Misha is my neighbor, citizen of our neighbor country Georgia. In the scopes of the course dedicated to special ecological problems, the school gave us the chance to travel to Tbilisi, but the aim of our journey was not only having an ecoclass. Our goal was to strengthen the Armenian-Georgian educational bridges and to give Armenian youth an opportunity of getting familiar with Georgian culture. The road was long but it never bored us, we were all filled with hopes, expectations. It seemed a journey to a new world, an unknown world.. When we got to school we took a “tour” there and found a classroom to make out where we are going. A boy nearly at the same age as I am approached me, i got surprised.

Then he gave his hand to me and said.
Zd
I immediately recognized that hand of friendship. We went from Avlabari to Vadzisubani. When i stepped in their house i felt as if i am in Armenia, at home. The autmosphere there was armenian. At first i got acquainted with his father Suren, then with his sister Ilona and mother Nana. I took armenian gata with me and mr suren tasted it with a kind of pleasure as if he was breathing the Armenian air. The atmosphere of the house was so warm that i felt myself at home. I was very much impressed with the fact that though living in tbilisi, Georgia they never changed their traditions. The house where we lived was neat, clean, a home for armenian. Whatever, i can tell you a lot but I want to say that i am waiting for them especially Misha to have in my family, in Yerevan. And i hope that they will return tbilisi with the same kind of impressions.

 

 
Leave a comment

Posted by on March 31, 2015 in Uncategorized

 

Seeing the doctor

A_Boy_Getting_a_Physcial_At_the_Doctors_Office_Royalty_Free_Clipart_Picture_110417-165024-446053

Patient. Hello

Doctor. Hello, do you have any complaints.

Patient. Yes, it’s already two month, that my right knee hurts.

Doctor. Have you ever turned to doctor.

Patient. No, my neighbour is a doctor, I have consulted with him and he offered to take some medicine.

Doctor. I think that you need to have an x-ray on your knee, after that we will understand how to cure you.

After x-ray

Patient. Here is my knee’s x-ray.

Doctor. Let me to have a look. There is a very small crack on your knee bone. We will put plaster and after one month your knee won’t hurt anymore.

Patient. Well, when you will put plaster?

Doctor. I can do it right now, if you agree.

Patient. Thank you.

 
Leave a comment

Posted by on February 12, 2015 in Uncategorized

 

Աբու-Լալա Մահարի (Ավետիք Իսահակյան)

Աբու-Լալա Մահարին Բաղդադի հայտնի գրողներից էր, ով ապրում էր շքեղ կյանքով փառքի մեջ և շփվում էր տարբեր մարդկանց հետ: Նա չէր սիրում մարդկանց քանի որ մարդիկ շատ չար են, վատն են, ստախոս ու կեղծ: Նա ասում է, որ ավելի լավ է վրան խփի օձերի ու կարիճների մոտ և այնտեղ ապրի քան մարդկանց հետ, քանի որ մարդիկ կեղծավոր են: Իրականում հիմա էլ է այդպես:
Աբու-Լալա Մահարին գնում էր անապատով և ինձ թվում է, որ անապատը հատուկ է ընտրված, քանի որ այն կարծես վերջ չունի: Իսկ քարավանը էլ ավելի խորհրդավոր է դարձնում ստեղծագործություն:
Ինձ թվում է որ հիմա մարդիկ ավելի չար են քան Ավետիք Իսահակյանի ժամանակ, քանի որ հիմա հանցանքները, վեճերը շատացել են: Բայց իրականում Աբու-Լալա Մահարին շատ խորը ստեղծագործություն է: Դրանում Ավետիք Իսահակյանը ցույց է տալիս թե իրականում մարդը ինչպիսին է, բայց այնուամենայնիվ նա սիրում է մարդուն քանի որ ինքն էլ է մարդ:
Պոեմի ամենավերջում Աբու-Լալա Մահարին դուրս է գալիս անապատից և հաղթական ու վեհ թռչում դեպի արև, անմահ արևը:

 
Leave a comment

Posted by on February 4, 2015 in Uncategorized